National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.03.2021
ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողներն Ազգային ժողովում
1 / 18

Սեդրակ Մուրադյանը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի չորրորդ կուրսում: Նա մեկն է այն քաղաքացիներից, որոնց համար գրավիչ էր Ազգային ժողով այցելելը: Երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնում լինելը կարեւոր էր նաեւ նրա կուրսեցիների համար: Եվ դա էր պատճառը, որ մասնագիտական պրակտիկան անցնելու համար մի քանի պետական կառույցների միջից նախապատվությունը տվեցին հենց օրենսդիր մարմնին:

Սեդրակը գտնում է, որ պրակտիկան պետք է անցնել այս շենքում, քանի որ այստեղից են սկիզբ առնում երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացները. «ԱԺ շենքը դրսից այլ տեսք ունի: Պատգամավորների մասին թյուր կարծիք կա՝ իբրեւ քիչ են աշխատում: Մինչդեռ այսօր ես համոզվեցի, որ շատ ծավալուն եւ լուրջ աշխատանք է այստեղ տարվում»:

Ուսանողները մինչեւ ապրիլի 7-ը խորհրդարանում կունենան տարբեր հանդիպումներ պատգամավորների հետ, կմասնակցեն քննարկումներին, կծանոթանան ԱԺ ստորաբաժանումների աշխատանքներին:

Մարտի 26-ին ուսանողները հանդիպեցին ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

Ուսանողները Էնֆիաջյանից հետաքրքրվեցին պատերազմական եւ հետպատերազմյան իրադարձություններով, երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներով: Հարցեր տվեցին նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Փոխխոսնակը նշեց, որ իրենց կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:

Անդրադառնալով Արցախի հարցի հանգուցալուծմանը՝ Էնֆիաջյանը նշեց, որ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում. «Մենք պետք է միշտ ուժեղ լինենք, զգոն ու երբեք չթերագնահատենք թշնամուն»:

Բաբկեն Թունյանն ապագա դիվանագետներին ներկայացրեց ԱԺ մշտական հանձնաժողովների կառուցվածը, նախագծերի շրջանառությունը, նիստերի անցկացման ընթացակարգը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից հյուրերը հետաքրքրվեցին թանկացումներով, պատերազմից հետո առաջացած տնտեսական խնդիրներով եւ դրանց լուծման տարբերակներով:

Թունյանը նշեց, որ տնտեսական ճգնաժամի միակ պատճառը պատերազմը չի եղել: Համավարակն իր բացասական ազդեցությունն է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ շատ երկրների տնտեսության վրա. «Կարծում եմ՝ այս տարվա երկրորդ եռամսյակից կկարողանանք վերադառնալ նախաճգնաժամային վիճակի եւ մինչեւ տարեվերջ կունենանք կայուն տնտեսություն, իսկ մյուս տարի արդեն մեր երկրում կգրանցվի տնտեսական աճ»:

ԵՊՀ ուսանող Օկսաննա Բալայանն էլ նշեց. «Ես ապագա դիվանագետ եմ ու որոշակի քաղաքական գիտելիքներ քաղել եմ հենց այս հանդիպումներից, ընդլայնել քաղաքական մտահորիզոնս: Տարբեր կարծիքներ լսելով՝ ձեւավորում եմ իմ սեփականը»: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am